07/11/2023 19:36
Մանվել Գրիգորյանի անունն օգտագործեցին ու «տուշոնկա» շոուներով բանակը քանդեցին. Փաստաբան
Գեներալ Մանվել Գրիգորյանին դատական ատյանի միջոցով արդարացնելու հնարավորության մասին MediaHub-ը զրուցել է նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանի հետ։
«Երեկ եմ ճառս ներկայացրել դատարանին, դատավորն իրականում շատ խելացի մարդ է, բայց ճառովս էլ ներկայացրել եմ, որ չեմ հավատում՝ Մանվել Գրիգորյանին կարդարացնեն»,- լրատվամիջոցին ասել է Գուրգեն Գրիգորյանը։
«Գործերն ուսումնասիրելիս այնքան ակնհայտ է, որ նյութերի մի մասը թաքցրած են, փոխված են կամ մարդիկ հարցաքննված չեն։ Դատական նիստը, կարծում եմ՝ դեկտեմբերի վերջ է նշանակված, ոչինչ չենք կարող ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։ Իրականում իրատեսական չէ, որ գեներալին կարդարացնեն, քրեական իրավունքի տեսանկյունից այլ տարբերակ չկա, քան արդարացումն է, բայց պատկերացնում եմ՝ Մանվել Գրիգորյանին արդարացնելն ինչ հարված կլինի այս իշխանությանը: Մանվել Գրիգորյանի անունն օգտագործեցին ու «տուշոնկա» շոուներով բանակը քանդեցին»,- ասել է պաշտպանը։