07/11/2023 17:33
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ չեն պահպանվել միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքները. ՀՀ ՄԻՊ
Լաչինի միջանցքում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման. X-ի միկրոբլոգում նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն», - նշել է պաշտոնյան: