07/11/2023 11:24
ԱՄՆ-ն մարդասիրական դադարի կոչ է անում, Նեթանյահուն արձագանքում է՝ հրադադար չի կարող լինել
Զելենսկին աջակցություն է հայտնել Իսրայելին՝ կոչ անելով մարդասիրական միջանցքներ ստեղծել, գրում է Ամերիկայի Ձայնը։
Չնայած Վաշինգտոնին տակավին չի հաջողվել Գազայում հրադադարի շուրջ փոխհամաձայնության հասնել արաբական երկրների ղեկավարների հետ, սակայն ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Իսրայելին՝ մարդասիրական դադար տալ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի վերահաստատել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ իսրայելցի պատանդները «ՀԱՄԱՍ»-ի ձեռքին են, անիմաստ է խոսել հրադադարի մասին։
Իրաք չհայտարարված այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերստին է հանդես եկել պետություններին ու տարածաշրջանային դերակատարներին ուղղված նախազգուշացմամբ՝ հեռու մնալ Իսրայել-«Համաս» հակամարտությունից։
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «ՀԱՄԱՍ»-ը ճանաչել է ահաբեկչական խմբավորում։
«Կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով կարող է փորձել օգտվել Գազայի հակամարտությունից, կամ սպառնալ մեր [զինվորական] անձնակազմին, մի՛ արեք այդ»,- հայտարարել է Բլինքենը:
Բլիքենի ներկայացմամբ, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ կիրակի կայացած հանդիպմանը քննարկել է նաև Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և իսրայելա-արաբական հակամարտությունը՝ երկու պետությունների գոյության սկզբունքի հիման վրա կարգավորելու հեռանկարը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։