07/11/2023 10:18
Անվերջ թաղումներ. չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են զգացնել տալու. Տիգրան Աբրահամյան
Արցախցիների բռնի տեղահանումից հետո 1.5 ամիս է անցել, սակայն հայաստանյան տարբեր բնակավայրերում շարունակվում են շրջափակման, պատերազմի, վառելիքի պահեստի, գաղթի ճանապարհի հետևանքով զոհված/մահացած անձանց հուղարկավորման արարողությունները, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Անվերջ թաղումներ, որոնք չեն շրջանցել նաև այն անձանց, ովքեր հասել են Հայաստան, սակայն, իրավիճակի հետ ոչ մի կերպ չհամակերպվելով, պարզապես ինֆարկտից մահացել են:
Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու», - նշել է պատգամավորը։