07/11/2023 21:50
Վերին Լարսի անցակետով մեքենաների շարժը կդանդաղի
«Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա՝ ճանապարհի վերանորոգման պատճառով: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
Մասնավորապես, նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։
Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքերի դանդաղ ընթացքին։