07/11/2023 11:06
Ոստիկանությունը հորդորում է Սամբոյի առաջնությանը մարզահամերգային համալիր այցելել առանց զենքի
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է. 2023 թ. նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների:
Միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են:
Դեպի ՄՀՀ տրանսպորտային միջոցների շարժը թույլատրվելու է միայն հատուկ անցագրերով: Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները, ինչը յուրաքանչյուրիս բարոյական պարտականությունն է: