08/11/2023 11:17
Հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր. Մանրամասներ
2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով:
Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7 տոկոսով, իսկ միջազգային հաղորդակցության (Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Բաթումի-Երևան) մասով պատկերը հետևայլն է՝ փոխադրվել է 53,5 հազար ուղևոր նախորդ տարվա նկատմամբ 3 տոկոսի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային փոխադրումների և մերձքաղաքային ճեպընթաց փոխադրումների տոմսերի առցանց գնման հնարավորությանը զուգընթաց ընձեռեց նաև մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքների առցանց տոմսերի ձեռքբերման հնարավորություն: Բացի այդ, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում ներդրվեց պահատուփերի տրամադրման ծառայություն, ինչը չէր եղել դեռ խորհրդային ժամանակներից:
Որակի բարձրացման հարցերը և ուղևորների ավելի բարձր հարմարավետությանն ուղղված նոր ծառայությունների ներդրումը ՀԿԵ ընկերության ուշադրության կենտրոնում են: