08/11/2023 13:41
Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նոյեմբերի 8-ին ՀՀ անվտանգության խորհրի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ԱԽ քարտուղարը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները:
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: