08/11/2023 18:57
Գազան չի վերահսկվի ո՛չ Պաղեստինի, ո՛չ Իսրայելի կողմից․ Բլինքեն
Գազայի հատվածն ապագայում չի կարող վերահսկվել ո՛չ ՀԱՄԱՍ-i, ո՛չ Իսրայելի կողմից, Ճապոնիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Առաջինը՝ Գազան չի կարող կառավարվել ՀԱՄԱՍ-ի կողմից, այլապես կկրկնվի հոկտեմբերի 7-ը, և Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական ակտերի իրականացման տարածք։ Պարզ է նաև, որ Իսրայելը չի կարող օկուպացնել Գազան։ Միգուցե անցումային փուլ է հարկավոր»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ ինքն Իսրայելի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում է հասկացել, որ նրանք մտադիր չեն «կրկին օկուպացնել Գազայի հատվածը»։
Միևնույն ժամանակ Բլինքենը ենթադրել է, որ հնարավոր չի լինի վերադառնալ այն իրավիճակին, որը կար մինչև հոկտեմբերի 7-ը՝ հակամարտության սրացումը։