08/11/2023 17:23
Եվրահանձնաժողովն առաջարկել է բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկել է բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Բոսնիայի և Հերցեգովինայի հետ, ինչպես նաև հաստատել Վրաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։