08/11/2023 20:06
Շվեդիայի դեսպանին «Մեղրի» սահմանային անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնություններն են ներկայացրել
Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը այցելել է Սյունիքի մարզ, հայտնել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը։
Նշվում է, որ Սվենսոնը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է Մեղրի:
«Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները։
«Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը»,- նշված է Շվեդիայի դեսպանատան հաղորդագրությունում։