08/11/2023 22:03
Հայաստանում գտնվող օտարերկրացուն կալանավորել են՝ ավազակության և փաստաթղթերի, կնիքների հափշտակման մեղադրանքներով
Ոստիկանությունից տեղեկացնում են․
«Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 23-ամյա Ամրիտպալ Ս.-ին: Օտարերկրացի երիտասարդը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք»: