08/11/2023 09:35
«Հրապարակ». Մաթևոս Ասատրյանի փոխարեն ո՞վ մանդատ կստանա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կյանքից անժամանակ հեռացած ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի փոխարեն մանդատ կստանա ցուցակի հաջորդ համարը՝ Տիգրան Պարսիլյանը, ով 2018-ին նշանակվել էր Արարատի փոխմարզպետ՝ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի տեղակալ, սակայն պաշտոնավարեց մեկ տարի և ազատվեց Սարգսյանի որոշմամբ, իսկ մամուլը գրեց, որ Պարսիլյանին Գարիկ Սարգսյանի կողմնակիցները ծեծել են` վերադասին հակառակվելու համար։ Գարիկ Սարգսյանն էլ չհերքեց միջադեպի մասին լուրերը՝ վերապահումով, որ ինքը տեղյակ չի եղել իր օգնականի և փոխմարզպետի վիճաբանությունից։
Պարսիլյանն այժմ ԱԺ-ում զբաղեցնում է Ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը, անցած տարի հանձնաժողովի փակ նիստում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը համացանցում հայտնված՝ ընդդիմադիրի «փախուստի» հայտնի տեսանյութը, որը, ըստ կարծիքների, մոնտաժված էր, հենց նրա ղեկավարած վարչությունից էր արտահոսք եղել»։