08/11/2023 19:36
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունից տուժածներն առայժմ 13-ն են, մահացածների մասին տվյալներ դեռ չկան
Թուրքիայի հարավում գտնվող Հաթայի նահանգում գործող մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, այս պահի դրությամբ հայտնի է 10-ից ավելի տուժածի մասին, հաղորդել է Haberglobal հեռուստաալիքը։
«Tosyalı մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, այս պահին եղած տվյալներով,գործարանի 13 աշխատակից է տուժել»,- հայտնել է հեռուստաալիքը՝ հավելելով, որ նրանց հիվանդանոց են տեղափոխել։
Նշվում է, որ պայթյունի փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել։ Թուրքական մետալուրգիական գործարանում պայթյունի պահը ֆիքսել են նաև տեսախցիկները։