09/11/2023 10:37
Բրիտանական ընկերության BP-ի նախագծերն անուղղակիորեն օգնել են ֆինանսավորել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ. Global Witness
Global Witness հասարակական կազմակերպությունը պնդում է, որ բրիտանական ընկերությունն անուղղակիորեն ֆինանսավորել է ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ. ասվում է The Guardian-ի հրապարակած հոդվածում։
Ըստ հրապարկման՝ նշվում է, որ Ադրբեջանում BP-ի վառելիքային նախագծերն օգնել են ֆինանսավորել ռազմական ագրեսիան Ղարաբաղի հայերի դեմ։ 2020 թվականից BP-ն Բաքվին մատակարարել է գրեթե 35 մլրդ դոլարի (28,6 մլրդ ֆունտ ստեռլինգ) նավթ և գազ։ Ադրբեջանի մասնաբաժինը երկու խոշոր նավթագազային նախագծերում, որոնք վարում է բրիտանական նավթային ընկերությունը, նպաստել է ռազմական ծախսերի ավելի քան քառապատկմանը 2020 թվականից ի վեր:
«Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը, նախագահ է դարձել 2003 թվականին հոր մահից հետո՝ ընտրություններով, որոնք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդների կարծիքով չեն համապատասխանում միջազգային չափանիշներին», - ասվում է հոդվածում։
Global Witness-ի խոսնակ Դոմինիկ Իգլթոնը նշել է, որ «BP-ի երկարատև համագործակցությունն Ալիևի «բռնապետության» հետ ֆինանսավորել է Ադրբեջանի ռազմականացումը և ագրեսիան Հայաստանի դեմ»։
«Դաժան բռնապետերին ֆինանսավորելը միշտ էլ վատ ռազմավարություն է», - ասել է Իգլթոնը։