09/11/2023 10:16
Լիլիթ Մակունցն ու Քերոլայն Քոքսը տեսակետներ են փոխանակել ՀՀ-ում առկա անվտանգային իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
«Դեսպանը երախտագիտություն հայտնեց տասնամյակներ շարունակ բարոնուհու կողմից ամբողջ աշխարհում իրականացվող մարդասիրական և քարոզչական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։