09/11/2023 21:38
Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել, նախագիծը կիրականացվի Իրանի տարածքով․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծից։
«Երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան գնացող երթուղի տրամադրել։ Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ մեծ սխալ թույլ տվեցին»,- ասել է Ալիևը՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ընթացքում։
Ալիևը միևնույն ժամանակ նշել է, որ Իրանին ու Ադրբեջանին հաջողվել է համաձայնեցնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու կառուցման նախագիծը։
«Այս նախագիծը կարճ ժամկետում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»,- ասել է Ալիևը Ռայիսիին։