09/11/2023 22:20
Ուկրաինացուն ձերբակալել են՝ Լվովի կենտրոնում «Ласковый май»-ի երգերը լսելու համար
Լվովում ոստիկանները ձերբակալել և ոստիկանական բաժանմունք են տարել մի տղամարդու, ով քաղաքի կենտրոնում մեքենայի մեջ բարձր ձայնով միացրել է ռուսական «Ласковый май» խմբի երգերը, հայտնել է ուկրաինական «Страна» պարբերականը։
Նշվում է, որ ոստիկանություն են կանչել մոտակայքում գտնվող քաղաքացիները, ոստիկանները եկել են նշված վայր և տղամարդու ձեռքերը ոլորելով՝ նրան նստացրել են մեքենան և տարել բաժանմունք։
Ուկրաինայում հաճախ են նմանատիպ դեպքեր լինում ։ Այսպես, վերջերս լայն արձագանք էր գտել Օդեսայի բնակչի հետ կապված միջադեպը, ով Լվովի փողոցներում Վիկտոր Ցոյի երգերն էր կատարում։ Մի միջաադեպ էլ երթուղայինի վարորդի հետ է տեղի ունեցել՝ մեքենայում ռուսական կատարողների երգեր միացնելու պատճառով։ Վիննիցայի ռեստորաններից մեկում էլ ծեծկռտուքի են բռնվել Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ և մի քանի զինվորականներ՝ այն բանի համար, որ պետանվտանգության ծառայողները Միխայիլ Կրուգի «Владимирский централ» երգն էին պատվիրել։