09/11/2023 14:44
«Ուզում են ներքաշեն էս գործի մեջ, ես ՌԴ-ից ինչ եկել եմ, էտ մարդկանց վափշե չեմ տեսել». Պեմզաշենում դաժան սպանության գործով մեղադրյալ
Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ քրեական վարույթով հանրային մեղադրող Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանին հայտնել բացարկ։
Փաստաբաններից Գայանե Լյուդվիկյանը հավելեց, որ հատկապես քննություն իրականացնելիս, դատախազի կողմից կողնորոշումն ընտրվել է մեղադրական ուղղվածությունը։
«Բազմաթիվ հակափաստարկներ, իմ պաշտպանյալի կողմից ներկայացրած հանգամանքներ, ալիբիներ, որոնք ներկայացվել են պաշտպանության կողմից՝ որևէ ձևով արձագանք չեն ստացել մեղադրողի կողմից», - ասաց փաստաբանը։
Ըստ նրա՝ քննիչը հանրությանը ներկայացրել է գործի հանգամանքներից չբխող ապացույցներ։ «Բացարձակապես կապ չունեն մեր պաշտպանյալի հետ, բայց ներկայացվում են որպես հանցանքը հիմնավորող ապացույցներ և հանրության մոտ կարծիք է ստեղծվում, թշնամություն է ստեղծվում», - ասաց նա։
Մեղադրայլը հաստատեց փաստաբանների պնդումները. «Այս ընթացքում ուզեցել են ինձ ներքաշել էտ գործի մեջ, որի մեջ ես վափշե չկամ, ես էտ մարդկանց, Ռուսաստանից ինչ եկել եմ, վափշե չեմ տեսել։ Ես ուզում եմ բացահայտվի իրականությունը, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում», - ասաց նա։
Դատախազն նշեց, որ եթե մտածում են՝ կողմնակալ է, ինչո՞ւ դատական կարգով բողոքներ չեն ներկայացրել։