09/11/2023 15:54
Պեմզաշենում դաժան սպանության գործով մեղադրյալների կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց՝ բավարարել Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով հանրային մեղադրող Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի կալանքը երկարաձգել 3 ամսով։
Դատավորը մերժեց մեղադրյալ Արկադի Բարսեղյանի փաստաբանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու միջնորդությունը։
Երեք օրվա ընթացքում առաձին կներկայացնեն դատավարության մասնակիցներին։
Տուժողի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը գույքային պահանջ ունի մեղադրյալներից։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2024թ.-ի հունվարի 18-ին՝ ժամը 12։30-ին։