09/11/2023 21:49
Տիգրանը միշտ ասում էր՝ ամեն ինչ պիտի հասցնեմ, ժամանակ չկա՛․․․․ չհասցրեց
«Տիգրանի հետ ծանոթացել եմ 2016 թվականին՝ նկարահանումների ժամամակ։ Ու հիշում եմ՝ խոսակցության մեջ ասացի, որ շատ եմ երազում մոտոցիկլետ նստել, անցավ դրանից մի քանի օր, զանգեց, ասեց՝ Լուս, արի քաղաքում պտտվենք մոտոյով ու դրանից հետո մենք ընկերացանք»,-այդ մասին այսօր «Եռալուր» զինվորական պանթեոնում պատմեց 44-օրյա պատերազմի զոհված Տիգրան Հարությունյանի մտերիմը՝ Լուսինեն։
Նա պատմեց, որ Տիգրանը չի հասցրել բանակ գնալուց առաջ իրեն հրաժեշտ տալ, ինքն էլ նրան հաղորդագրություն է գրել՝ «Տիկ, դու լավ ընկեր չես», հետո զղջացել ու ներողություն է խնդրել, գրում է oragir.news-ը։
«Երբ արդեն պատերազմը սկսվեց, Տիգրանը մեկ տարի ու մի քանի ամսվա զինծառայող էր, անընդհատ փորձում էի կապի մեջ լինել, զանգել, միշտ եղբորը կամ ընկերոջը հարցնում էի՝ Տիկոյից ի՞նչ կա, ինֆորամացիա չէին տալիս, որովհետև իրենք էլ չգիտեին»,- պատմեց Լուսինեն։
Նրա խոսքով՝ Տիգրանը զոհվել է հոկտեմբերին, սակայն մարմինը գտել են նոյեմբերի 7-ին։
«Տիգրանը միշտ ասում էր՝ ամեն ինչ պիտի հասցնեմ, ժամանակ չկա, բայց չհասցրեց մինչև վերջ ավարտին հասցնել այն գործերը որոնք ուզում էր անել»։