09/11/2023 18:16
Վահան Քերոբյանն ու Վահագն Խաչատուրյանը հանդիպել են, տնտեսությունից զրուցել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու արտաքին նոր սպառման շուկաների ձեռքբերման ուղղությամբ արվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է արտահանման խթանման նոր ուղղություններ գտնելուն ուղղվածք ջանքերի կարևորությունը և այս հարցում հայաստանյան արտահանողներին աջակցությունը:
Վահան Քերոբյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է հայտնել նաև նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ»: