09/11/2023 20:42
Հայաստանը որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ․
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:
Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է: