09/11/2023 13:28
ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական պրոցես այս պահին չկա (Տեսանյութ)
Հայկական կողմը դեռ հստակ պատասխան չունի՝ արդյոք կմասնակցի՞ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Երբ լինի որոշում՝ դրա մասին հանրությունը կտեղեկացվի», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ չմասնակցենք՝ նա արձագանքեց. «Տեսականորեն հնարավոր է և՛ մասնակցել, և՛ չմասնակցել»։
Կոստանյանը ընդգծեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական պրոցես այս պահին չկա։