09/11/2023 19:56
Ռուսաստանը կարող է սահմանափակումներ մտցնել որոշ ոչ պարենային ապրանքների ներմուծման համար
Որոշ ոչ պարենային ապրանքների ներմուծման սահմանափակումներ կարող են կիրառվել Ռուսաստանում՝ ի լրումն որոշ պարենային ապրանքների ներմուծման սահմանափակումների, այդ մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վիկտոր Եվտուխովը՝ տնտեսական համաժողովի ժամանակ։
«Ոչ պարենային ապրանքների համար, որտեղ շրջանառությունը կազմում է 28 միլիարդ ռուբլի, 20 միլիարդ ռուբլին ներմուծվող ապրանքների մասնաբաժինն է։ Որպեսզի այդ 20 միլիարդը մեզ մոտ մնա, անհրաժեշտ է սահմափակումներ մտցնել հատկապես այն ապրանքների մասով, որոնք արտադրվում են նաև Ռուսաստանում՝ սկսած կենցաղային քիմիայից, վերջացրած թեթև արդյունաբերության արտադրանքով։ Այստեղ, կարծում եմ, սահմանափակումներ կլինեն»,- ասել է պաշտոնյան։