09/11/2023 22:54
Միանձնյա առաջատարը Ալեքս Սահակյանն է․ ՖԻԴԵ-ի աշխարհի արագ շախմատի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղային օրվա արդյունքները
Ավարտվեց ՖԻԴԵ-ի աշխարհի արագ շախմատի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղային օրը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարը ՖՎ Ալեքս Սահակյանն է, ով հաղթել է բոլոր 5 խաղերում:
ՄՎ Վահե Դանիելյանը, ՎԹ Ալբերտո Աթոյանը և ՖՎ Էրիկ Գասպարյանը ունեն 4.5 միավոր։
Հիշեցնում ենք, որ արագ շախմատի մրցաշարը անցկացվում է նոյեմբերի 9-ից 10-ը՝ 9 խաղափուլով, կայծակնային շախմատի մրցաշարը՝ նոյեմբերի 11-ին՝ կրկին 9 խաղափուլով»,- նշված է հաղորդագրությունում: