09/11/2023 15:44
ԼՂ-ից տեղահանվածների համար 40 տոննա մարդասիրական օգնությունն առաջիկա օրերին կուղարկվի Երևան. Զախարովա
ՌԴ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերին 40 տոննա մարդասիրական օգնությունն առաջիկա օրերին կուղարկվի Երևան, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ օգնությունը ներառում է նաև շարժական էլեկտրակայան, որը կարող է էլեկտրաէներգիա ապահովել տասնյակ տների համար։
«Օգնությունը կլինի ևս մեկ մարդասիրական քայլ՝ աջակցելու ժամանակավոր տեղահանվածներին», - նշել է Զախարովան։