10/11/2023 20:40
Լատեքսային ալերգիա. Ինչպե՞ս կանխարգելել
Լատեքսից ալերգիան ռեակցիա է որոշակի սպիտակուցների նկատմամբ, որոնք հայտնաբերվում են բնական ռետինե (կաուչուկե) լատեքսում՝ պատրաստված կաուչուկի ծառից։
Լատեքսային ալերգիան կարող է առաջացնել մաշկի քոր և եղնջացան. նույնիսկ անաֆիլաքսիա՝ կյանքին հնարավոր վտանգ սպառնացող վիճակ, որը կարող է առաջացնել կոկորդի այտուց և ծանր դժվարաշնչություն:
Եթե ալերգիկ եք լատեքսի նկատմամբ, ապա, ամենայն հավանականությամբ, ախտանշաններ կունենաք լատեքսային ռետինե արտադրանքներին, օրինակ՝ ձեռնոցներին կամ փուչիկներին դիպչելուց հետո:
Լատեքսային ալերգիայի ախտանիշները տատանվում են թեթևից մինչև ծանր: Ալերգիկ արձագանքը կախված է նրանից, թե որքան զգայուն եք լատեքսի նկատմամբ և այն լատեքսի քանակից, որի ազդեցությանը դուք ենթարկվում են՝ դիպչում եք կամ ներշնչում եք: Ձեր ալերգիկ ռեակցիան կարող է վատթարանալ լատեքսի յուրաքանչյուր նոր ազդեցության հետ:
Թեթև լատեքսային ալերգիայի ախտանիշներից են՝
Քոր,
մաշկի կարմրություն,
եղնջացան կամ ցան:
Ավելի ծանր ախտանիշներ ներառում են՝
փռշտոց,
քթահոսություն,
քոր եկող, արցունքակալած աչքեր,
կոկորդում քոր կամ քերծոցի զգացողություն,
դժվարացած շնչառություն,
խզզոցներ,
հազ:
Լատեքսի նկատմամբ ամենալուրջ ալերգիկ ռեակցիան անաֆիլաքսիան է, որը կարող է մահացու լինել: Անաֆիլակտիկ ռեակցիան զարգանում է բարձր զգայուն մարդկանց մոտ լատեքսի ազդեցությունից անմիջապես հետո:
Անաֆիլաքսիայի ախտանիշները ներառում են՝
դժվարաշնչություն,
եղնջացան կամ այտուց,
սրտխառնոց և փսխումներ,
խզզոցներ,
արյան ճնշման կտրուկ անկում,
գլխապտույտ,
գիտակցության կորուստ,
շփոթվածություն,
արագացած կամ թույլ անոթազարկ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն