10/11/2023 14:25
Քերոբյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը:
Այնուհետև կողմերը քննարկել են Վահան Քերոբյանի՝ առաջիկայում Ճապոնիա նախատեսվող այցին, «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային հետաքրքիր կլինի, մասնավորապես՝ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։
Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։