10/11/2023 16:42
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը սեպտեմբերին շուրջ 2000-ով նվազել է․ ԱՎԿ
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը նկատելիորեն նվազել է։ Ըստ ԱՎԿ-ի տվյալների՝ Հայաստանում 2023 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը նվազել է 1968-ով՝ կազմելով 17 253-ի։
Հատկապես Երևան քաղաքում է նվազել անշարժ գույքի մասով գործարքների թիվը, թեև գործարքների մեծ մասը բաժին է ընկնում հենց Երևանին։ Եթե 2023թ.-ի օգոստոս ամսին Երևանում իրականացվել էր 5 361 գործարք, սեպտեմբերին դրանց թիվը նվազել է՝ հասնելով 4 795-ի։