10/11/2023 14:10
Հարցվածներից 46,6%-ը նշել է, որ ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի համար
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված հարձակման պատճառով Արցախը լիովին հայաթափվեց և ավելի քան 100,000 մարդ բռնի տեղահանվեց ու գաղթեց Հայաստան, ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունը։ 2023թ-ի նոյեմբերին անցկացված հարցման արդյունքները ներկայացնելով՝ ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
46,6%-ը նշել է, որ ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները։ 40%-ը պատասխանել է, որ ՀՀ-ն պետք է ինտեգրի արցախցիներին ՀՀ-ում և հոգ տանի սոցիալական ու այլ իրավունքների համար։
9,2%-ը նշել է, որ ՀՀ-ն պետք է անի առավելագույնը, որպեսզի Արցախի հայությունը հնարավորություն ունենա վերադառնալու Արցախ և ստանա անհրաժեշտ անվտանգային ու սոցիալական հարցերի լուծում՝ ազգային փոքրամասնության կամ այլ կարգավիճակով՝ Ադրբեջանի կազմում։ Այս հարցին 3,2 %-ը դժվարացել է պատասխանել։