10/11/2023 17:28
Հրանտ Բագրատյանի խափանման միջոցը փոխվեց
Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին դատավոր Մանվել Շահվերդյանը բավարեց պաշտպանների միջնորդությունը և փոխեց Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելը։
Երկրից բացակայելու արգելքը Հրանտ Բագրատյանի նկատմամբ վերացվեց։
Հիշեցնենք՝ Հրանտ Բագրատյանին մեղադրում են «բռնության կոչեր» հնչեցնելու համար։