10/11/2023 13:00
Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը Մեծ Բրիտանիայում ենթարկվել է վանդալիզմի․ ավելի վաղ «գորշ գայլերն» են այնտեղ եղել (Տեսանյութ)
Լոնդոնում բնակվող հայազգի փաստաբան Տաթևիկ Գրիգորյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը՝ խաչքարը, ենթարկվել է վանդալիզմի: Ոստիկանությունը հետաքննում է։
Նա ավելի վաղ՝ դեռևս սեպտեմբերի վերջին ներկա էր եղել խաչքարի բացման արարողությանը և այդ ժամանակ նկարել է միջոցառմանը ներկա թուրքական դրոշներով «գորշ գայլերի» ներկայացուցիչներին, որոնք ձեռքով ցուցադրել են ֆաշիստական նշանը։