10/11/2023 16:10
Կարմիրբերետավորների մարմինների վրա բռնի հետքեր չեն հայտնաբերվել. դա ևս մեկ անգամ փաստում է Լևոն Քոչարյանի անմեղությունը. Փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լևոն Քոչարյանի գործով քիչ առաջ ծանոթացանք դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց, «տուժողներ» Հրաչիկ Խաչատրյանի և Վարդան Հովհաննիսյանի մարմինների վրա որևէ բռնի հետք, մարմնական վնասվածք չի հայտնաբերվել։
Նշվածը ևս մեկ անգամ փաստում է Լևոն Քոչարյանի անմեղությունը և կարմիր բերետավորների ցուցմունքների անարժանահավատությունը»։