10/11/2023 21:41
Սի Ծինփինն ու Ջո Բայդենը կքննարկեն Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին վերաբերող հարցեր
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման ժամանակ կքննարկի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նշենք, որ Սի Ծինփինը ԱՄՆ կայցելի նոյեմբերի 14-17-ը, որտեղ կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ, ինչպես նաև կմասնակցի Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին։
«Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները մանրամասն կքննարկեն չին-ամերիկյան հարաբերությունների ձևավորման համար ռազմավարական, համապարփակ ու հիմնարար նշանակություն ունեցող հարցեր, կքննարկվեն նաև միջազգային օրակարգին վերաբերող հարցեր՝ աշխարհում իրավիճակի շուրջ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։