10/11/2023 11:49
ՀՀ ներմուծվող բրնձի առանձին տեսակների համար թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ
ՀՀ Կառավարությունը սահմանել է սակագնային քվոտա՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ 250 տոննայից ոչ ավելի ծավալով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Սույն որոշմամբ հաստատվում են 2024 թվականի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգը, ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը։