10/11/2023 20:20
100 մետրանոց մրցավազքի 70 մետրն արդեն անցել ենք, ամենադժվարը մնացած 30-ն է․ Զելենսկու գրասենյակի ղեկավար
Ուկրաինայի համար հակամարտության ամենաբարդ ու դժվար փուլը դեռ առջևում է, «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Ռազմական գործողությունները կարող են հանկարծակի ավարտվել, բայց թե երբ դրանք կավարտվեն, ոչ ոք չի կարող ասել։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են դրա վրա։ Եթե համեմատենք 100 մետրանոց մրցավազքի հետ, ապա 70 մետրը մենք արդեն անցել ենք, բայց այդ ամենավերջին 30 մետրը ամենադժվարն է լինելու»,- ասել է Երմակը։