10/11/2023 22:14
Փաշինյանը ողջունում է Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու որոշումը․ «Դա շատ կարևոր է»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է Եվրամիության ընդլայնման գործընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրահանձնաժողովի որոշումը, որով Եվրոպական խորհրդին առաջարկվում է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։
«Սա շատ կարևոր է։ Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, ես պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։ Կարծում ենք` սա շատ կարևոր գործընթաց է, և մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Մենք հույս ունենք և մաղթում ենք ամենայն հաջողություն Վրաստանին այս ճանապարհին» ,- ասել է Նիկոլ Փաշինյանը։