10/11/2023 21:26
Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին․ ԵՄ պաշտոնյա
Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան հաջորդ ամիս, այսօր «Ազատության»-ը ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Բրյուսելյան աղբյուրը նշել է, որ բանակցությունների օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։ Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ իրենց հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահը վստահեցնում է՝ որևէ նկրտում չունի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
«Նա հավաստիացնում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն և լուծեն մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի և Ադրբեջանից Հայաստանի հարավային հատվածներ հասնելու վերաբերյալ», - ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով. - «Բոլոր այդ հարցերը պետք է քննարկվեն, և հենց դրա շուրջ է նախագահ Շառլ Միշելի և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությունը»։