10/11/2023 09:37
«Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներից ոմանք որոշում են կայացրել հացադուլ հայտարարել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից օրեր առաջ, Ազգային ժողովում հանդիպում է եղել հանձնաժողովների նախագահների և անհետ կորածների ծնողների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։
Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որևէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ և մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, և մտնելուց առաջ էլ նրանց միջև լարված իրավիճակ և լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել»։