![Երևանի քաղաքապետարանը քննարկում է Արցախում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը](https://www.aysor.am/news_images/728/2181291_1/screenshot_26_thumb.thumb.jpg)
11/11/2023 13:40
Երևանի քաղաքապետարանը քննարկում է Արցախում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը
Երևանի քաղաքապետարանը քննարկում է Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը, այս մասին Aysor.am-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դեռ քննարկման փուլում են գումարի չափն ու տրամադրման ժամկետները, առաջիկա օրերին հստակ կլինի»,- նշեց Կոստանյանը:
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 անձ զոհվել է:
Հոկտեմբերի 25-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել ու հուղարկավորվել են: Թե քանի անձ դեռ նույնականացված չէ` Ավանեսյանը նշել էր, թե չի կարող ասել:
Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Հունան Թադևոսյանն ավելի վաղ ասել էր, որ պայթյունի հետևանքով հաստատված 220 զոհերից մոտ 150-ն անճանաչելի են, ավելի քան 50 մարդ էլ անհետ կորած է։