12/11/2023 10:18
«Մայր Հայաստանը» դատական հայցով կվիճարկի Ավինյանի՝ քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը
«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը։ Այդ մասին գրառում է կատարել դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
Մենք պահանջում ենք դատարանից պարտավորեցնել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության հատուկ նիստն անցկացնել օրենքով սահմանված կարգով, հակառակ պարագայում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողի բոլոր որոշումները կլինեն խոցելի և օրենքից դուրս։
ՔՊԿ–ական իշխանության կողմից ապօրինությունները նորություն չեն, բայց դա չի նշանակում, որ ամեն մի ապօրինության հետևից չպետք է գնալ և չպետք է հակաօրինական քայլերի դեմն առնել։
Դատարանն էլ իր հերթին պարտավոր է առաջնորդվել օրենքով։ Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա դատական գործընթացը»,-նշել է նա։