12/11/2023 20:16
Հայաստանը նվաճել է 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանի հավաքանները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, մարտական սամբոյի 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը երկու վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջել է սերբ մրցակցին և բավարարվել ԱԱ-ի բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականները Երևանում ավարտված աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել:
Աշխարհի առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):
Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):
Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մարզիչներին էին Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը: