13/11/2023 10:00
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ վերջին իրադարձությունները
Բրյուսելում տեղի կունենա Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ։ Նիստը կգլխավորի ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ վերջին իրադարձությունները։
Խորհուրդը կարծիքներ կփոխանակի Իսրայելում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական հարթության շուրջ։