13/11/2023 10:47
2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից փոքր կենտրոն կարող են մտնել երեկոյան 9-ից մինչև առավոտյան 7-ը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում Երևանի փոքր կենտրոն մտնող բեռնատարների համար նախատեսված նոր սահմանափակումները, Երևանի ավագանու գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սահմանափակումը գործելու է 2.5 տոննա ընդհանուր քաշով բեռնատարների համար։ Բեռնատարները փոքր կենտրոն կարող են մուտք գործել երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում։ Որպես տարածք սահմանված են Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոց, և Սբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյուն փողոց ընկած շրջանակում գտնվող 40 փողոցներ և պողոտաներ», - զեկուցվեց քաղաքապետին։