13/11/2023 14:42
Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Նոյեմբերի 6-ից 10-ը Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ուժերի եռակողմ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել, հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
«2023 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը, որպես միջազգային համագործակցության պլանավորման մաս, Զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ջոկատների եռակողմ համատեղ վարժանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համատեղ վարժանքը Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև 2023 թվականի Համատեղ գործողությունների ծրագրի մի մասն է: