13/11/2023 10:20
Հայաստանը և Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում ռազմականացման քաղաքականությանը․ Ադրբեջանի ԱԳՆ
«Այն քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին, ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում»։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,-ասված է հաղորդագրության մեջ։