13/11/2023 21:04
ԵՄ ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը․ Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չի բացառում ԵՄ կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։ Այդ մասին Բորելը հայտարարել է այսօր Բրյուսելում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«ԵՄ ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը և վիզաների ազատականացումը՝ այդ երկրի քաղաքացիների համար»,- մասնավորապես, ասել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է նաև, որ Եվրամիությունը շարունակելու է միջնորդական ջանքերը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքման համար։