13/11/2023 22:31
«Սոցիալական համերաշխությունը խաթարելու պատճառով»․ Նեպալում կարգելեն TikTok-ը
Նեպալի կառավարությունը որոշել է արգելափակել երկրում TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը, հայտարարել է Նեպալի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեխա Շարման՝ լրագրողների հետ զրույցում։ Այդ մասին հայտնում է Kathmandu Post-ը։
«TikTok-ից օգտվելու արգելքի մասին որոշումը կյանքի կկոչվի շատ մոտ ապագայում»,- հավելել է պաշտոնյան։
Նա մանրամասնել է, որ որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ «սոցիալական համերաշխության վրա TikTok-ի բացասական ազդեցության պատճառով»։
Նեպալի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նշել է նաև, որ հանրության մի զգալի մասը ահազանգում է՝ նշված սոցցանցի միջոցով տարածվում է ատելության խոսքը, ավելին, այն խրախուսվում է։