13/11/2023 22:17
Թաթուլ Ասիլյանն այլևս ՔՊ անդամ չէ
ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։
«Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են կուսակցության Վայոց ձորի տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից»,- նշված է հաղորդագրությունում։